Իտալական «Ինտեր»-ն անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի տրանսֆերը գնելու համար պետք է վճարի 46 մլն ֆունտ ստերլինգ, տեղեկացնում է Daily Star-ը:
Սպասվում է, որ «քաղաքաբնակներ»-ը պատրաստվում են վաճառել Տուրեի տրանսֆերը 15 մլն ֆունտ ստերլինգով, իսկ մնացած 31,2 մլն ֆունտն իտալական կողմը կվճարի ֆուտբոլիստին 4 տարվա ընթացքում:
Բացի այդ, կնվազի նաև Տուրեի աշխատավարձը: «Ինտեր»-ում կիսապաշտպանը 230 հազար ստերլինգի փոխարեն կստանա շաբաթական 150 հազար ֆունտ: