Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում և Երևանում բացված ընդհանուր առմամբ 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքը կատարել է 62.859 քաղաքացի կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը:
‹‹Արցախպրես››–ի հաղորդմամբ՝ այս մասին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը: Նա հայտնեց նաև, որ Երևանում գտնվող ԼՂՀ 500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ընտրական տեղամասերը կգործեն մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Ռ. Նազարյանը նշել է, որ ընտրատեղամասերում գրանցվել են թեթև խախտումներ, որոնք լուծել են եղել և տեղում օպերատիվորեն շտկվել են: