«Մասնակիցների թվաքանակը շատ ավելին էր, քան կարող էինք պատկերացնել, շատ ավելի մեծ թվով մարդիկ մասնակցեցին Ցեղասպանության հիշատակի արարողությանը, 6-7 միջոցառում տեղի ունեցավ ապրիլի 24-ի ողջ օրվա ընթացքում: Ինչպես գիտեք, թուրքական կառավարությունը հասարակության ուշադրությունը շեղելու համար Գալիպոլիի միջոցառումները կազմակերպեց: Որպես ՀԿ՝ մենք ամիսներ շարունակ պատրաստվել էինք Ցեղասպանության հիշատակի արարողությանը, բայց կառավարությունը փորձում էր ուշադրությունը շեղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքական «Դուրդե» կազմակերպության ներկայացուցիչ Լեվենտ Սենսեվերը՝ հավելելով, որ ապրիլի 24-ը շատ կարևոր է հիշատակման համար, սակայն իրենց միջոցառումները տարածվում են ամբողջ տարվա ընթացքում:
«Մեր պահանջը թուրք կառավարությունից այն է, որ պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանությունը և գոյություն ունեցող պահանջերը իրականացնի»,- հավելեց նա:
Թուրք գործիչը նաև հավելեց, որ հետաքրքրությունը Ցեղասպանության հարցի հանդեպ մեծացել է:
Ավելին՝ տեսանյութում: