Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի` «Քրիսթալ Փելաս»-ի դեմ (1:0) հանդիպման և չեմպիոն հռչակվելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Անհավանական զգացողություն է: Մենք քրտնաջան աշխատանք տարանք, և, վերջապես, կարողացանք հասնել մեր նպատակին: Հրաշալի է: «Քրիստալ Փելաս»-ի դեմ հանդիպումը մի փոքր լարված ստացվեց:
Շնորհակալություն Ազարին, քանի որ հենց նրա շնորհիվ թիմը հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Ապրում եմ այս նվաճման համար: Վերջին անգամ «Չելսի»-ն Անգլիայի չեմպիոն էր դարձել 5 տարի առաջ»,- հայտարարել է Թերին: