Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավարի անունը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մայիսի 5-ին Թուրինում կայանալիք հանդիպումը կսպասարկի անգլիական բրիգադը` Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ատկինսոնը սպասարկել է նաև «Յուվենտուս»-«Օլիմպիակոս» (3:2) և «Ռեալ»-«Շալկե» (2:0) հանդիպումը: