Մայիսի 2-ին Դևիդ Բեքհեմը դարձավ 40 տարեկան: Այդ օրը հայտնի ֆուտբոլիստը Instagram-ում միկրոբլոգ է բացել, որի հետևորդների թիվը օրեր անց գերազանցել է 3 մլն մարդը, գրում է 7days.ru-ն:
Դևիդի ծննդյան տոնակատարությանը, որն անցկացվել է Մարակեշում, ներկա են եղել Բեքհեմ ընտանիքի մտերիմները:
Եվա Լոնգորիան, որը ներկա է եղել խնջույքին, ընկերություն է անում ոչ միայն Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների, այլև նրանց ավագ որդու՝ Բրուքլինի հետ:
16-ամյա Բրուքլինը հոլիվուդյան աստղի հետ լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:
Հատկանշական է, որ Դևիդ Բեքհեմի ծննդյան օրը որդու հետևորդների թիվը հասել է 2 մլն-ի: