Հավանական բացատրություն է ներկայացվել Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Ադեն զորքեր ներխուժելու վերաբերյալ հակասական ինֆորմացիայի մասին, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր Սաուդյան Արաբիայի ղեկավարության ներքո կոալիցիայի զինյալների ներխուժման մասին: Սակայն ինքը՝ Էր-Ռիադը, այդ տեղեկատվությունը հերքում է:
Ինչպես այժմ հայտարարել է տեղական աշխարհազորի ներկայացուցիչը, քաղաք մտած ջոկատը եմենցիներ են՝ միավորված մարտական խմբավորումներով, ապստամբ հութիների դեմ պայքարելու համար: