ԱՄՆ-ում հարաբերությունները սևամորթ բնակչության և իրավապահ մարմինների միջև հասել են ազգային ճգնաժամի մակարդակին: Նման կարծիք է հայտնել այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լրագրողի հարցին՝ արդյոք կարծո՞ւմ եք, որ խոսքը ազգային ճգնաժամի մասին է, երբ բանը հասնում է աֆրոամերիկացիերի և իրավապահների միջև հարաբերություններին, քաղաքական գործիչը դրական պատասխան է տվել:
«Այո, եթե նայեք այն բանին, թե ինչ է տեղի ունեցել անցած տարվա ընթացքում, հարկ կլինի լրջորեն մտածել: Եթե մեղադրանքները (Բալթիմորի ոստիկանների հանդեպ) հաստատվեն, ապա դա վրդովեցուցիչ է ու անթույլատրելի»,- ասել է նա:
Բեյները նաև նշել է, թե դաշնային կառավարությունը կարող է ֆինանսավորել ոստիկանների համար մարմնի վրա կրող տեսախցիկների ձեռքբերումը:
«Մեզանում կան ոստիկանության համար նախատեսված դրամաշնորհներ, որոնք կարող են օգտագործվել հենց այդ նպատակով, ինչո՞ւ ոչ»,- ասել է նա: