Երգչուհի ու դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ստիպված է եղել կարմրել իր 12 տարեկան շան պատճառով և ներողություն խնդրել կենդանու սուր ատամների ու անհավասարակշիռ պահվածքի համար:
Հիթերի դերասանուհին ուղևորվում էր Նյու Յորքից Վաշինգտոն միլիոնատեր, ներդրող Ռոն Պերելմանի մասնավոր ինքնաթիռում իր Սեմմի անունով նյարդային շան հետ:
Ինչպես հայտնում է TMZ-ը, շանը դուր չի եկել միլիոնատերը, և կենդանին կծել է Պերելմանի ձեռքը:
Ու թեև նա համարվում է Բարբարայի արվեստի երկրպագուն ու ներել է շանը նման «թուլությունը»: Վերքը խորն է եղել, ու նա ստիպված է եղել դիմել բժշկի օգնությանը:
Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ Սթրեյզանդը միանգամից ներողություն է խնդրել Սեմիի պահվածքի համար, սակայն Պերելմանի վիճակը դժվար թե դրանից թեթևանար: