Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Որոշումը դեռ վերջնական չէ, սակայն մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Ոչ մի հանդիպում չի կարող այդքան կարևոր լինել, որ մենք ցանկանանք վտանգի տակ դնել մեր ֆուտբոլիստների առողջությունը:
Նույնիսկ բժիշկների թույլտվությունից հետո մենք չենք ցանկանա նրան խաղադաշտ դուրս բերել»,- հայտարարել է Զամերը: