Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչև 7240, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարարը:
Նրա խոսքով՝ ևս 14 122 մարդ տուժել է երկրաշարժի հետևանքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը Նեպալում կարող է կտրուկ ավելանալ: