Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժևորելով քաղաքական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից: