Tom Ford-ի նոր բուրմունքի գովազդը Կառա Դելվինի մասնակցութամբ հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում: Ինչպես հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները՝ բնակիչները դեմ են հանդես եկել պաստառի տեղակայմանը դպրոցի մոտակայքում:
Նրանց կարծիքով՝ մերկ մոդելի պատկերն անընդունելի և վիրավորական է: Բացի դրանից՝ ինչպես նշում է E!Online պարբերականը, բրիտանական մայրաքաղաքի բնակիչները մտահոգություն են հայտնել նման գովազդների ազդեցության վերաբերյալ դեռևս չձևավորված դեռահասների վրա:
Հետաքրքիր է, որ Գովազդային ձևաչափերի բրիտանական կոմիտեն գովազդն արգելելու ոչ մի պատճառ չի ունեցել:
«Այո, մոդելը մերկ է, բայց որ նրա դիրքը, որ էլ դեմքի արտահայտությունը չեն ակնարկում ինչ-որ անհարիր բան»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը: