Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ցեղասպանության ժխտումն այն արթուն է պահում. Foreign Policy

Հայերը չեն կարող մոռանալ Ցեղասպանությունը, քանի դեռ Թուրքիան մերժում է իր պատասխանատվությունը և Միացյալ Նահանգներն աչք է փակում։

Կա մի անեկդոտ, որ հայ գաղթականները Միացյալ Նահանգներում պատմում են իրար: Նրանք նկարագրում են Ջորջ Վաշինգտոնին, որը նայում է սառցակալած Դելավեր գետին, իսկ երկու ամրակազմ հայ թիավարողներ իր ետևում իրենց ջերմացնում էին իրենց մոր եփած ապուրի մասին հիշողություններով: «Ի՞նչ, դուք հայ ե՞ք: Ես էլ»,- ասում է Վաշինգտոնը: Ինչպես այլ կատակ-անեկդոտներ, ամերիկյան առասպելաբանության հետ գաղթականների միացումը, պարունակում է որոշակի ճշմարտություն. ամերիկահայերը հարում են և հավատարիմ են ամերիկյան իդեալին, այն որ խաղաղությունը և արդարությունը միահյուսված են, որ դրանց կայացման համար հարկավոր են կատարել քաջ և խիզախ քայլեր:

2015 թվականի ապրիլի 24-ին, հայերն ամենուրեք հիշատակեցին բավականին այլ տեսակի բան՝ Օսմանյան թուրքերի կողմից համակարգված կերպով սպանված 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 100-ամյակը: 1915 թվականի այդ օրն էր, որ Կոնստանտինապոլիսում, ներկայիս Ստամբուլում, հարյուրավոր հայ մտավորականներ և համայնքի ղեկավարներ ձերբակալվեցին ու սպանվեցին: Ստամբուլում երիտթուրքերի եռյակը, այն պատրվակով, թե հայերն անհավատարիմ սուբյեկտներ էին, ովքեր վտանգ էին ներկայացնում Օսմանյան կայսրության անվտանգության համար, սպանության և մշակույթի վերացման կարգադրություն տվեց, որը հաճախ նկարագրվում է, որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Հայերին զանգվածաբար կրակում էին, կախում և գլխատում, նրանց ողջակիզում էին իրենց տներում, նրանց բռնաբարում էին, արտաքսում քարավաններով, քշում դեպի սիրիական անապատ՝ մահվան: Փրկվածները ցրվեցին ամբողջ աշխարհում:

Երբ Ցեղասպանությունը տեղի էր ունենում, միջազգային հանրությունն իր զայրույթն էր արտահայտում այդ ժամանակ: Հարյուրավոր New York Times-ի հոդվածներ գրված էին սարսափով: Խաղաղության Կորպուսի նախորդ Near East Relief-ը սովորեցնում էր ամերիկացի երեխաներին, որպեսզի հիշեն «սովահար հայերին»: Մինչդեռ, Ցեղասպանության ճարտարապետները միջազգային դատարանից խուսափեցին, փախուստի դիմելով Գերմանիա:

Քեմալ Աթաթուրքի նոր կառավարությունը նախաձեռնում է իր ենթակաների վերակրթությունը միասնական Թուրքիայի ինքնությունն ապահովելու համար: Այս մշակութային հեղափոխությունն արդյունավետ կերպով Թուրքիային անջատեց իր բազմալեզու պատմությունից՝ նոր այբուբեն, խմբագրված բառապաշար-բառացանկ, ոչ մի հայկական պատմական հուշարձան, ոչ մի հայ երաժիշտ, գրող, նկարիչ: Նույն ճակատագրին արժանացան այլ փոքրամասնությունների՝ հույների, ասորիների և քրդերի մշակութային օժանդակությունը: Նոր Թուրքական Հանրապետության պրոպագանդան ջանում էր, և մինչ այժմ, որ Ցեղասպանության հիշողությունը մատնվի մոռացության: Թուրք գիտնական Թաներ Ակչամը ցույց է տվել, թե ինչպես թուրքական դասագրքերը Հայոց ցեղասպանության վրայով անցնում են, ներկայացնելով հայերին որպես պատմական չարիք, և գոյություն ունեցող ներքին վտանգ: Այս սննդակարգով մեծացած երեք սերունդ։ Այսօր Ցեղասպանության մերժողները Թուրքիայում, իրենց դիրքը կասկածելու քիչ պատճառներ ունեն:

Ինձ հիշեցնում են այսպիսի պրոպագանդայի հաջողության մասին, երբ որպես ամերիկահայ, քաղաքացիներն ինձ հարցնում են. «Այս Ցեղասպանությունը տեղի է ունեցել երկար ժամանակ առաջ, ինչու հայերը չեն կարող հաշտվել դրա հետ»: Ես մտածում եմ, որ իրենք գիտեն պատասխանը, որ առաջ շարժվելով դեպի արդար ապագա անհրաժեշտ է անցյալի նկատմամբ անկեղծություն: Մենք ավելի լավ կանենք մեր սխալները պատվենք ինչքան էլ որ ահռելի նրանք լինեն, քան թե նրանք թաղենք: Պապ Ֆրանցիսկոսը ճանաչեց սա ապրիլ ամսվա սկզբներին, երբ նա նկարագրեց օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի՝ որպես Ցեղասպանություն: Որպես պատասխան, Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց Վատիկանից: Մինչդեռ, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան լռելյայն սատարում են Թուրքիայի մերժողական քաղաքականությանը, ստրատեգիական կարևոր պետության ճնշումից վախենալով:

Գիտնականները համարում են, որ Ցեղասպանությունը տեղի է ունենում մի քանի փուլերով, որոնցում սպանությունները միայն մի փուլն է հանդիսանում, իսկ վերջինը՝ մերժումն է:

Ցեղասպանթությունը չի վերջանում, մինչև որ մերժումը չի վերջանում: Այս տարի հայերը ոչ միայն հիշատակում են 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը, այլ նրանք պահանջում են վերջ դնել մերժմանը, որ կենդանի է պահում այս Ցեղասպանությանը:
Թուրքիայի կողմից ժխտման հաստատակամությունը խոսում է ամոթի կործանարար ուժի մասին: Բայց եկեք չմոռանանք, որ կա նաև առողջ ամոթ: Անցյալի առողջ արտացոլումը կարող է մարդկանց, ովքեր մի ժամանակ եղել են ընկերական հարևաններ, կրկին միավորել:

Այսպիսի ճանաչման նպատակ ուներ Հրանտ Դինքը՝ թուրքահայ լրագրող, ով սպանվեց իր՝ Ստամբուլի գրասենյակից դուրս, պատմության նկատմամբ ուենցած իր ճշմարիտ մոտեցումների պատճառով: Թուրք գիտնականների լրագրողների, արվեստագետների և գրողների մի աճող զանգված, ներառյալ Թաներ Աքչամը, Ուղուր Ունգորը, Օրհան Փամուկը, Էլիֆ Սաֆակը, և ուրիշներ, կարողացել են դուրս գալ այս հնարովի պատմական տարածքից, ճանաչելով իրենց սիրելի երկրի վտանգված առողջությունը: Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է հայտնի «պատերազմը դժոխք է» կախարդական բառերը. «Բոլոր կրոններին և ազգերին պատկանող միլիոնավոր մարդիկ իրենց կյանքը կորցրեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ… և անմարդկային հետևանքներ ունեցող իրադարձությունների մեջ ընկան, ինչպես օրինակ՝ վերաբնակեցում»:

Իսկ ի՞նչ կլինի եթե սեղանները շրջվեն։ Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մենք Միացյալ Նահանգներում մեր ստրկության պատմությունը չընդունեինք: Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մեր երեխաների պատմության գրքերը չգրեին Հյուսիսային Ամերիկայում ամերիկացի հնդկացիների ներկայության մասին՝ նախքան եվրոպացիների ժամանումը: Մինչ մարդու իրավունքների պատմականորեն խախտումը մեր երկրում բուժված լինելուց դեռ շատ հեռու է՝ մեր պատմության գրքերը, մեծամասամբ արդարացի են: Ամերիկացիները գիտեն մշակույթների միջև արդյունավետ կապեր հաստատելու, ֆիզիկապես փակ սահմանները բացելու համար արդարացված ամոթի բուժող ուժի մասին: Այսպիսի հնարավորությունների բաց թողումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, կրկին ու կրկին առաջ է բերում մի բարոյական հարց, որն առաջ է եկել սկսաց Միացյալ Նահանգներում ստրկության հատուցմումից մինչև Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի իրականացրած դաժանությունները. քաղաքական անհրաժեշտությունը կամ ֆինանսական հետաքրքրությունները հարիր է երբևէ ավելի բարձր դասել պատմական ճշմարտությունից:

Տաս տարի առաջ, Սամանթա Փաուերը, ով այսօր ծառայում է որպես ՄԱԿ-ում Վաշինգտոնոնի դեսպան, մատնացույց արեց, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը կործանարար օրինակ է, որ դեռևս այսօր վնասում է աշխարհին: Այն լուռ հաղորդագրություն է ուղարկում, որ Ցեղասպանությունը թույլատրելի է, որ մենք, որպես ազգ, դասում ենք ռազմական, քաղաքական և ֆինանսական կարճաժամկետ շահերն արդարությունից և ճշմարտությունից: Ժամանակն է, որ ընդլայնենք Մարտին Լութեր Քինգի իր Բիրմինգհեմյան բանտում գրված նամակում մատնանշված սկզբունքը:

Անարդարությունը ցանկացած ժամանակ, և ոչ միայն որևէ տեղ, միշտ վտանգ է հանդիսանում արդարության համար: Հոգու խորքում, մենք ամերիկացիներս, գաղթականների ազգ ենք: Մեզ ծանոթ է խիզախ քայլերի ուժը: Մենք գիտենք, որ պատմությունն ավելին է քան անցյալը, և որ մեր անկախությունն այլ ազգերի նկատմամբ պետք է ապավինվի ավելինի, քան կարճաժամկետ ստրատեգիական շահերի վրա: Ցեղասպանության ճանաչումն ավելին է քան ամերիկահայերի նկատմամբ քաղաքավարությունը: Այն մեր արտաքին քաղաքականությունը կհավասարեցնի արդարության հետ և վերջ կդնի այն տպավորությանը, որ մեզ սպառնում են քաղաքականապես նպատակահարմար պատմության տարբերակն ընդունել: Ամերիկայի համար դեպի խաղախություն անցումը միշտ նշանակել է ձգտել արդարության: Միացյալ Նահանգների կառավարության համար ժամանակն է, որ միանշանակորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Թարգմանությունը՝ Գևորգ Միսակյանի www.1in.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում