Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի շարասյան շուրջ հերթական սկանդալն է բարձրացել, գրում է Gazeta.ru-ն:
Մախաչկալայի ամենակենտրոնում ուղեկցող ջիպի թիկնապահը ոստիկանական փայտիկով հարվածել է իրենց շրջապատող ավտոմեքենաների առաջնային հայելիներին` նրանց դանդաղաշարժության համար:
Համացանցում այդ տեսագրությունը մոտ 600 հազար դիտում է հավաքել: Դա նկատել են նաև հանրապետության ՆԳՆ-ում` խոստանալով արձագանքել միջադեպին: