Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Միասնական քննությունների մտահոգություններն ու խնդիրները

 Հրապարակել են 2015թ. միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: Ըստ որի՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 2-ին, «Հաոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ հունիսի 5-ին, «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին, «Օտար լեզու» առարկայից՝ հունիսի 12-ին, «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին, «Հայոց լեզու» և «Քիմիա» առարկաներից՝ հունիսի 19-ին և «Ռուսաց լեզու» առարկայից՝ հունիսի 23-ին:

Այս պահին շուրջ 11803 դիմորդ կա` նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատությամբ` մոտ վեց հարյուր դիմորդով պակաս: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում շուրջ 12.400 դիմորդ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը նշեց, որ հույս կա դեռ, որ երկրորդ փուլում քոլեջների և վարժարանների շրջանավարտներ կդիմեն:

Արա Իսպիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շտեմարանների, թեստերի հետ կապված որոշակի վրիպակների շտկումներն աընդհատ պրոցես են և այս տարի էլ մինչև շտեմարանների հրապարակվելը եթե վրիպակներ եղել են, ուղղվել են, տեղադրվել կայքում, որևէ խնդիր այս մասով չկա:

Նրա խոսքով՝ տարեցտարի գնալով թեստերն ավելի որակով են դառնում: Ինչ վերաբերում է ընթացակարգային գործընթացներին, ապա քննությունների կազմակերպման ընթացքի հետ կապված որևէ փոփոխություն չկա: Քննությունների անցկացման կարգը ինչպես եղել է, այդպես էլ մնացել է՝ բացառությամբ մի կետի, որ ծածկագրերի և հեռախոսների պարագայում ավելի խստացվել է պահանջը, դրանց հայտնաբերման դեմքում արդեն նախատեսվում է հեռացում:

«ԳԹԿ-ն հիմա էլ նախապատրաստական գործընթացների մեջ է, քննության օրերը պարզ են, մյուս շաբաթ հաստատվելու են 34 քննական կենտրոնները, թե ո՞ր քննական կենտրոններում պետք է իրականացվեն քննությունները: Ընթանում են մասնագետների, ԳԹԿ ներկայացուցիչների վերապատրաստումներ, ուսուցման գործընթացներ և թեստերի կազմման գործընթացն ամբողջովին ավարտված է, թեստերը տրված են տպագրության»,-հավելեց Արա Իսպիրյանը:

Այս տարի՝ ի տարբերություն հայոց լեզվի և գրականության շտեմարանների, դժգոհություն կա անգլերենի շտեմարաններից: Մասնագետները փաստում են, որ նոր շտեմարանը հիշեցնում է բառերի կույտ, ավելացվել է դիմորդին խճճող մեկ առաջադրանք:

Արա Իսպիրյանը նշեց, որ ԳԹԿ-ն շտեմարանի բարդացման վերաբերյալ բողոքներ չի ստացել, ավելին՝ շտեմարանում որևէ բան չի փոխվել, իսկ ինչ վերաբերում է օտար լեզվի շտեմարաններին, ապա կառուցվածքային փոփոխություններ եղել են և՛ նախորդ տարի, և՛ այս տարի:

«Դրա իմաստը հետևյալում է. ընտրովի պատասխանով վեց առաջադրանք այս տարի դարձել են կարճ պատասխանով առաջադրանքներ: Սա փուլային տարբերակ է, նախորդ տարիներին նույնպես այդպիսի կառուցվածքային փոփոխություններ եղել են, որ շատ ավելի հստակ կարողանան տարանջատել դիմորդները և որ ավելի քիչ հնարավորություն ունենա պատահական նշումների, այլ այստեղ առանձնացվի գիտելիքը, թե արդյոք դիմորդը գիտի՞ այդ հարցի պատասխանը, թե ոչ: Ինչ վերաբերում է շտեմարանի բարդ լինելուն, ընդհակառակը, երկու-երեք տարի այդ մասին խոսել ենք, շտեմարանների բարդացման գործընթաց չկա, շտեմարանները միանշանակ շատ ավելի հեշտացնում են դիմորդների գործը, քան դժվարացնում: Եվ շտեմարանը թեստ չի, որ բարդության գործակից չափենք: Թեստը քննությունից հետո դուրս է գալիս և այդ ժամանակ երևում է բարդությունը: Ինչ վերաբերում է օտար լեզվին` դա ամենապարադոքսալ երևույթն է, որովհետև օտար լեզվի արդյունքներն ամեն տարի ամենաբարձրն են: Բարդացման միտում չկա, այդտեղ կա հայտարարված տարբերակ, որ բոլոր մնացած առարկաները կարճ պատասխանով առաջադրանքները ունեցել են այդպիսի համամասնություն՝ բացի օտար լեզվից, և դա հայտարարված էր նախորդ տարիներին, որ օտար լեզուն նույնպես պետք է կարճ և ընտրովի պատասխանով առաջադրանքների անցնի, իսկ բովանդակությունը չի փոխվել, դա ծրագրի և դասագրքի համապատասխան առաջադրանքներ են»,-ասաց Արա Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ շտեմարաններն օգնում են դիմորդներին, հակառակ դեպքում, պատկերացրեք` ոչ թե կլինի 6000 առաջադրանքից ընտրել 80 առաջադրանք, այլ կլինեն անթիվ-անհամար առաջադրանքներ, որոնք հրապարակված չեն: Նա նշեց, որ երեք տարի է՝ շտեմարանները կան և մարդիկ իրենց ավելի լավ են զգում:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում մինչև ընդունելության քննությունների մեկնարկը, շատ մեծ աղմուկ էին բարձրացնում դիմորդները, ծնողները, ուսուցիչները՝ շտեմարանների հետ կապված. Նախ` բովանդակությունը չէր համապատասխանում ծրագրին, և տարբեր խնդիրներ էին բարձրացնում, բայց այս տարի նման որևէ բողոք չի ստացել: «Եղել են շտկումներ և եթե չեն բողոքում, չեն ահազանգում դիմորդները,ավագ դպրոցի շրջանավարտները` ուրեմն լավ է: Կոնկրետ շտեմարանների հետ կապված որևէ բողոք այս տարի չի եղել, ուսուցիչների հետ եմ խոսել, իրենք ասում են, որ բավական շտկումներ են եղել, և ծրագրի հետ որևէ տարաձայնություն չունեն»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ այսօր բուհերը ունեն դիմորդի խնդիր, ինչի արդյունքում նշաձողն իջեցնում են, որպեսզի ավելի շատ շահառու ունենան: Նրա խոսքով՝ պետական քաղաքականությունն էլ է այդ ուղղությամբ ընթանում, որ ընդունվելը լինի հեշտ, բայց խոստանում են, որ միայն արժանիները կավարտեն.«Առայժմ չեմ կարող ասել՝ ինչպես է լուծվում այդ տեսլականը, բայց Մանկավարժականին անցյալ տարի հարցում էի արել, ուզում էի իմանալ, թե հինգերորդ կուրսում քանի մարդ չի ստացել դիպլոմ, պատկերացրեք, որ մեծ թվով ուսանողներ չեն ստացել՝ համեմատած նախորդ տարիների, երբ համատարած բոլորն ավարտում էին: Իսկ ընդհանրապես, այդ ամենը պետք է չափենք այն իրավիճակով, որ կա մեր երկրում. քաղծառայողները մասնագիտական որակներով աչքի չեն ընկնում, չգիտեմ՝ լավագույն մեր շրջանավարտները կամ չեն կարողանում աշխատանքի տեղավորվել, քանի որ գործում են բոլորովին այլ սկզբունքներ: Պետական ծառայողների մասնագիտական որակն այսօր, մեղմ ասած` բավարար չէ»-հավելեց նա:

Անահիտ Բախշյանը թեև չի լսել անգլերենի շտեմարանից դժգոհություն, բայց ենթադրում է, որ մասնագետներն իրավացի են, քանի որ անգլերենից դիմորդները շատ ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրենիից, և գուցե արհեստական ձևով որոշեն գնահատականների չափորոշիչները խստացնեն: Նրա խոսքով՝ դա անում են բոլոր առարկայական հանձնաժողովները. եթե տեսնում են` քննությունները մի փոքր հեշտ ընթացան, սկսում են բարդացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում