Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչպես Թեոդոր Հերցլը ծախեց հայերին՝ հրեական պետություն ստեղծելու համար. Haaretz

1890-ականներին թուրքերի կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունների ժամանակից սկսած՝ հայկական հարցը առկա է եղել սիոնիստական շարժման մեջ՝ նույնիսկ մինչ առաջին Սիոնիստական կոնգրեսը: Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիր Թեոդոր Հերցլի ռազմավարությունը կառուցված էր փոխանակման գաղափարի շուրջ. Պաղեստինի ճանաչման և հրեական պետության հաստատման գերտերության համաձայնության դիմաց հրեաները պետք է մարեին Օսմանյան կայսրության ահռելի պարտքը: Հերցլը անօգուտ ջանք էր թափում Սուլթան Համիդ II-ին համոզելու ընդունել առաջարկը։ Այս մասին Haaretz-ում գրում է Երուսաղեմի հրեական համալսարանի կրթության ու մշակույթի պատմության պատվավոր պրոֆեսոր Ռեյչել Էլբոյմ-Դրորը:

«Սուլթանին փող առաջարկելու փոխարեն՝ տվեք նրան հայկական հարցի քաղաքական աջակցություն, և նա շնորհակալ կլինի և կընդունի ձեր առաջարկը՝ գոնե մասամբ»,- Հերցլին ասում է նրա դիվանագիտական գործակալ Ֆիլիպ Մայքլ Նևլինսկին (ով նաև եղել է սուլթանի խորհրդականը):

Եվրոպայի քրիստոնյա երկրները քննադատաբար էին մոտենում մուսուլմանների կողմից հայ քրիստոնյաների սպանություններին, և տարբեր վայրերում հայերին օժանդակող կոմիտեներ էին ստեղծվում, Եվրոպան հայ ապստամբության ղեկավարներին ապաստան էր առաջարկում: Այս իրավիճակը շատ էր բարդացնում Թուրքիայի՝ Եվրոպական բանկերից վարկեր ստանալու գործը:

Հերցլը անմիջապես ընդունում է խորհուրդը: Նա զգում էր, որ պետք է փորձել հրեական պետության հաստատման արագացման համար դիմել ցանկացած միջոցի: Այդպիսով նա համաձայնում է սուլթանի համար դառնալ գործիք և հայ ապստամբ առաջնորդներին փորձում համոզել, որ եթե նրանք հանձնվեն, ապա սուլթանը կկատարի նրանց որոշ պահանջներ: Հերցլը նաև աշխատում էր Արևմուտքին ցույց տալ, որ Թուրքիան փաստորեն ավելի մարդկային է, քան իրականում, և այն այլ ելք չուներ՝ բացի հայ ապստամբների հետ այսպես վարվելուց, և որ ձգտում է հրադադարի և քաղաքական համաձայնության: Մեծ ջանքերի շնորհիվ նա 1901 թվականի մայիսի 17-ին նաև հանդիպեց սուլթանի հետ։

Սուլթանը հույս ուներ, որ հայտնի լրագրող Հերցլը կկարողանա փոխել Օսմանյան կայսրության բացասական կերպարը: Եվ այսպես՝ սուլթանի ցանկությունը ի կատար ածելու համար Հերցլը ինտենսիվ կերպով գործի անցավ՝ հանդիսանալով որպես խաղաղության միջնորդ: Նա կապեր հաստատեց և գաղտնի հանդիպումներ անցկացրեց հայ ապստամբների հետ՝ փորձելով նրանց համոզել դադարեցնել բռնությունները: Սակայն հայերը համոզված չէին, որ նա անկեղծ է, և չէին վստահում սուլթանի խոստումներին: Այս նպատակով Հերցլը նաև եռանդուն փորձեր էր ձեռնարկում իր ուզածին հասնել իրեն ծանոթ՝ Եվրոպայի դիվանագիտական կապերով:

Ինչպես բնորոշ էր իրեն՝ նա այլ սիոնիստական առաջնորդների հետ չէր խորհրդակցում և իր գործունեությունը գաղտնի էր պահում: Բայց օգնության կարիք ունենալով՝ նա գրում է Մաքս Նորդաուին՝ նրան այդ գործի մեջ ներգրավելու նպատակով: Նորդաուն պատասխանում է մեկ բառից կազմված հեռագրով. «Ոչ»: Թուրքերից Պաղեստինի հրովարտակը ստանալու իր ջանքերին հաջորդող ամենամյա սիոնիստական կոնգրեսի ժամանակ, չնայած ներկայացուցիչների ընդդիմությանը, Հերցլը հրապարակայնորեն հայտարարում է, որ սիոնիստական շարժումը իր հիացմունքն ու շնորհակալությունն է արտահայտում սուլթանին:

Այդ հարցում Հերցլի գլխավոր հակառակորդը Բեռնարդ Լազարեն էր՝ ֆրանսիացի հրեա մտավորական, ձախակողմյան, հայտնի լրագրող և գրաքննադատ, ով ակնառու կերպով պայքարել էր Դրեյֆուսների դատի դեմ և հայկական գործի աջակից էր: Նրան այնքան էր բարկացրել Հերցլի գործունեությունը, որ դուրս եկավ սիոնիստական կոմիտեից և 1899 թվականին ընդհանրապես լքեց շարժումը: Լազարեն բաց նամակ է գրում Հերցլին, որտեղ նա հարց է ուղղում, թե ինչպես կարող են նրանք՝ հին ժողովրդի ներկայացուցիչները, ում պատմությունը գրված է արյամբ, բարեկամական ձեռք մեկնել մարդասպաններին, և ինչպես սիոնիստական կոնգրեսի ոչ մի պատգամավոր իր բողոքը չի բարձրացնում:

Այս դրաման, որը ներառում է Հերցլին՝ առաջնորդ, ով համամարդկային արժեքները ստորադասեց հանուն հրեական պետության և ծառայեց թուրք հեղինակություններին, պարզապես քաղաքական նպատակների և բարոյական արժեքների բախման հաճախակի կրկնվող դեպքերից մեկն է: Իսրայելը անընդհատ հանդիպել է այսպիսի ողբերգական դիլեմաների, որի վկայությունն է Հայոց ցեղասպանության պաշտոնական երկարատև մերժումը, ինչպես նաև վերջին մի շարք այլ որոշումներ, որոնք արտացոլում են լարվածություն համամարդկային արժեքների և քաղաքական նկատառումների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում