Դամասկոսի մերձակայքում կրկին աշխատել է զբոսաշրջային միջազգային երկաթգծի մի մասը, ինչն, ըստ Սիրիայի իշխանությունների մտահաղացման, պետք է վերադարձնի քաղաքացիական պատերազմից հուսալքված երկրի բնակիչների հույսը: Այս մասին գրում է BBC-ն:
Վինտաժային գնացքով ատրակցիոն ճանապարհը չի գործում 2011-ից, երբ Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվեցին ռազմական գործողությունները:
Գնացքը, սակայն, կերթևեկի միայն այն շրջաններով, որոնք նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ են։