Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ մարդիկ են ամուսնալուծության որոշում կայացնոմ: Սակայն բժիշկները զգուշացնում են, որ ամուսնալուծություն տարած մարդիկ ավելի շատ են հակված ինֆարկտի, և ընդհանուր առմամբ ավելի շատ են առողջական խնդիրներ ունենում, գրում է healthyliving.com.ua-ը:
«Ամուսնալուծությունն օրգանիզմի համար մեծ սթրես է, այն կարող է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հարված հասցնել առողջությանը»,- պնդում են ԱՄՆ-ի փորձագետները:
Գիտնականները 7 տարի շարունակ հետևել են 45-80 տարեկան մարդկանց: Այդ ժամանակահավածում նրանց գրեթե 33 տոկոսը ամուսնալուծվել են:
Պարզվել է, որ ինֆարկտի սպառնալիքը ավելանում է յուրաքանչյուր նոր ամուսնալուծության հետ: Մասնավորապես, կանայք, ովքեր երկու ամուսնալուծություններ են տարել, երկու անգամ ավելի շատ են հակված ինֆարկտի, քան նրանք, ովքեր չեն ամուսնալուծվել:
Տղամարդկանց մոտ նույնպես ինֆարկտի հավանականությունը մեծ է, սակայն ոչ այնքան, ինչքան կանանց մոտ: