Վրաստանը պաշտոնական հարցում է հղել Ադրբեջանին` Միխեիլ Սաակաշվիլիին կալանավորելու և նրան Վրաստանին արտահանձնելու մասին: Այս մասին Haqqin.az-ին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության մամլո կենտրոնի ղեկավարի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլին:
«Մեզ հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն այժմ Բաքվում է: Ցանկանում ենք նշել, որ Վրաստանի գլխավոր դատախազության կողմից արդեն հարցում է հղվել Ադրբեջանի գլխավոր դատախազությանը` Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և նրան Վրաստանին արտահանձնելու մասին»,- ասել է Սուխաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլին Բաքու է ժամանել՝ նախկին նախագահների և կառավարությունների ղեկավարների ֆորումին մասնակցելու համար: Սաակաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունները փորձել են խոչընդոտել իր այցը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում և ՆԳՆ-ում հրաժարվել են մեկանաբանել Սաակաշվիլիի հնարավոր ձերբակալության և նրան հայրենիք արտահանձնելու մասին տեղեկությունը: