Թոփ-մոդելի կարիերային հրաժեշտ տալուց երկու շաբաթ անց գեղեցկուհի Ժիզել Բունդխենը հայտնվել է Vogue Brasil ամսագրի շապիկին: Հատկանշական է, որ 34-ամյա մանեկենուհու հագին ոչինչ չկա, գրում է fashionable.com.ua-ը:
Այսպիսով Ժիզելը ևս մեկ հոբելյան է նշել՝ մոդելային բիզնեսում իր գտնվելու 20-ամյակը: Գեղեցկուհին ցուցադրել է իր հեքիաթային կազմվածքը, որին կարող են նախանձել շատ 20-ամյա աղջիկներ: «Իմ կարիերայի 20-ամյակին է նվիրված շապիկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հիանալի համարի թողարկմանը»,- սոցցանցում իր շնորհակալությունն է հայտնել Ժիզելը:
Հիշեցնենք, որ Ժիզելի ներկայացուցիչը հայտարարել է, որ մոդելի աշխատանքից հրաժարվելը վերաբերում է միայն բրազիլական սեգմենտին: Միևնույն ժամանակ նա կշարունակի համագործակցել ամսագրերի հետ, և կհայտնվի գովազդային արշավներում: