Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Հայաստանում բժիշկներին հաջողվել է փրկել քաղցկեղով հիվանդ կնոջ և պտղի կյանքը. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ վերջերս հայ բժիշկները եզակի հաջողություն են արձանագրել․ նրանք կարողացել են փրկել քաղցկեղով հիվանդ հղի կնոջը: Հաջողվել է փրկել նաև պտղի կյանքը:

29-ամյա կինը տրամադրված է եղել անգամ կյանքի գնով լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նոր փորձին հայ բժիշկներն առաջին անգամ են դիմել: Նրանց պնդմամբ, հղիության ընթացքում անխուսափելի է եղել քիմիաթերապիան, որը վտանգում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքը, բայց գնացել են այդ քայլին:

Կինը մոտավորապես 6 ամսական հղի է եղել, երբ Մոսկվայի հայտնի բժշկական կենտրոններից մեկի ախտորոշման փաստաթուղթը ձեռքին՝ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ հղիությունն ընդհատելու հարց չէր կարող լինել․ երեխան այդ ժամանակահատվածում գրեթե լրիվ զարգացած է, անգամ կարողանում է լսել:

«Դեպքը բացառիկ էր, բայց պետք է ռիսկի դիմելով՝ հիվանդը քիմիաթերապիա անցներ․ ուռուցքը զարգանում էր ժամ առ ժամ: Ի՞նչ ռիսկեր կարող էին լինել, ընդհուպ մինչև ներարգանդային մահ կարող էինք ստանալ: Հնարավոր է և հղիությունն ընդհատվի, բայց երկրորդ եռամսյակից հետո պտղի վրա չի ազդել քիմիաթերապիան», – շարունակել է բժիշկը:

Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 8 ամսականում: Փաստորեն, հղի կինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ քիմիաթերապիա է ստացել: Պողոսյանը պնդում է, որ երեխան ծնվել է առողջ, տարիներ անց կինը կարող է նույնիսկ երկրորդ երեխան ունենալ:

«Կինը իրեն շատ լավ է զգում, երեխան շատ լավ մեծանում է: Իհարկե, մայրական կաթով չմեծացավ նա, բայց ․․․Մի րոպե․․․Հիմա չեմ կարողանում խոսեմ․․․Հուզվեցի․․․», – ասել է Անդրանիկ Պողոսյանը:

Սովորաբար մասնագետները քիմիաթերապիա ստացող կանանց խորհուրդ չեն տալիս հղիանալ, իսկ հաճախ նաև ստիպված են լինում ընդհատել հղիությունը: «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը կարևորում է նաև հիվանդությունը հաղթելու՝ երիտասարդ կնոջ վճռականությունը:

«Ինքը տրամադրված էր, որ երեխային պիտի անպայման պահի: Պատրաստ էր իր կյանքի գնով երեխային ծննդաբերել, բայց որ իմացավ տարբերակ կա՝ զուգահեռ երկու հարցն էլ կարգավորելու, շատ պատրաստակամ ձևով գնաց էդ ամեն ինչին», – պատմել է Լևոն Բադալյանը:

Ընդունած քիմաթերապիայի երկու կուրսից հետո կնոջ մոտ ուռուցքը մասամբ նահանջել է: Հիվանդությունը հսկող մասնագետի խոսքով, այն ի սկզբանե շատ մեծ էր ու վտանգավոր, և հայտնաբերվել է հղիության վաղ շրջանում: Մինչև այդ տարբեր բժշկական կենտրոններում հետազոտվել է կինը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում