Վատիկանի գիտությունների ակադեմիան աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել պաշտպանել երկրի կլիման` հանուն ապագա սերունդների: Այս մասին գրում է BBC-ն:
Հունիսին Հռոմի պապը հասարակայնորեն էնցիկլիկա կկարդա` գլոբալ տաքացմանն ուղղված ուղերձ:
Վատիկանցի գիտնականները վստահ չեն, թե ինչպես կլիման կփոփոխվի առաջիկա տասնամյակներին, սակայն ընդգծում են բնության պաշտպանության համար համաշխարհային ռազմավարություն ստեղծելու անհրաժեշտությունը:
Քահանայապետն անձամբ հույս է հայտնել, որ էնցիկլիկան կազդի Փարիզում պետությունների ղեկավարների` կլիմայի վերաբերյալ բանակցությունների վրա, որոնք նախատեսված են դեկտեմբերին: