Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի բանակին մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին նյութատեխնիկական աջակցության մեջ, որոնք հարձակվում են Իդլիբ և Հալեպ գավառների վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Զինված ահաբեկչական խմբավորումների` Ջիզր աշ-Շուգուր և Իշտիբորք, իսկ ավելի վաղ Իդլիբ, Քեսաբ և Հալեպ քաղաքների վրա հարձակումները տեղի են ունեցել թուրքական բանակի նյութատեխնիկական և կրակային աջակցությամբ, ինչը Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ուղղակի ագրեսիա է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել 2170, 2178 և 2190-րդ բանաձևերը խախտող Անկարայի գործողությունները, որոնք արգելում են ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումն ու աջակցությունը: Դամասկոսը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, որի գործողությունները սպառնում են «տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», ասվում է հայտարարությունում: