Սքարլեթ Յոհանսոնը հաճախ է երկրպագուներին ուրախացնում իր վառ կերպարներով, որոնք ներկայացնոմ է իր նոր նախագծերի պրեմիերաներին, գրում է Spletnik.ru-ն:
Ընդհանուր առմամբ «նորաձևության» վրիպումներ Սքարլեթը գրեթե չունի:
Օրերս 30-ամյա Յոհանսոնը պապարացիների օբյեկտիվների առջև հայտնվել է Դևիդ Լեթեչմանի շոուի ձայնագրումից առաջ:
Հեռուստատեսությունում հայտնվելու համար Սքարլեթը սպիտակ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը:
Իր կերպարը լրացրել է քաշմիրե վերարկուով, մարմնագույն կոշիկներով, կլոր ակնոցով և ոսկեջրած աքսեսուարներով: