ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի Մագրիբ և Սահելյա երկրներում արմատականացման դեմ պայքարի համար, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայից, Բալկանյան երկրներից օտարերկրյա մարտիկների կանխարգելման դեմ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի կոմյունիկեն:
«Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Բալկանների երկրները հատկապես անհանգստացած են օտարերկրյա գրոհայինների և երիտասարդության արմատականացման սպառնալիքից: Սակայն այդ ֆենոմենը սահմաններ չի ճանաչում: Այսպիսով, միջազգային հանրությանը պետք չէ աջակցել այդ երկրներին օտարերկրյա գրոհայինների և արմատականացման դեմ պայքարի ջանքերով: Եմ-ն դրա համար նոր ծրագրին 10 մլն եվրո է հատկացրել»,- ասել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցությունների եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
Նշվում է, որ առաջին տրանշը կհատկացվի 5 մլն եվրոյի չափով, որպեսզի արդարադատության մարմիններին օգնի հետաքննել օտարերկրյա գրոհայինների հետ կապված գործերը: