Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Տերին խոսել է իր թիմակցի` Հարի Կեյհիլի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Կեյհիլն ուժեղ բնավորություն ունի: Նա, իհարկե, անչափ տխրեց, երբ դուրս մնաց կազմից մի քանի ամսով, սակայն նա հիմա վերադարձել է և օգնում է թիմին:
Կեյհիլն այլ մակարդակ ունի: Վստահորեն կարող եմ ասել, որ նա Անգլիայի լավագույն պաշտպանն է»,- հայտարարել է Տերին: