Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի` «Վիլյառեալ»-ի դեմ խաղից առաջ նշել է, որ նրան չի հետաքրքրում իր հանդեպ հնչող քննադատությունները, տեղեկացնում է Goal.com-ը:
«Քննադատությունն ինձ չի անհանգստացնում: Կարծում եմ, որ քննադատությունը միշտ էլ պետք է լինի: Իհարկե, 3 հիանալի տարիները ստիպում են, որ երկրպագուները մեզնից ավելին պահանջեն:
Եթե երկրպագուները քեզնից պահանջում են ավելին, ուրեմն նրանք տեսնում են, որ թիմն ի զորու է առաջընթաց գրանցել»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը: