Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան պատրաստ է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` իսպանացի դարպասապահն իր թիմակիցներին խոստովանել է, որ չի կարողացել մերժել «արքայական ակումբ»-ի առաջարկը:
Դարպասապահը կարծում է, որ հանդես գալով Մադրիդի «Ռեալ»-ում, կարող է դառնալ նաև Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա դարպասապահը մերժել է «կարմիր սատանաներ»-ի առաջարկը և չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ: