Իտալական «Պալերմո»-ի հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ նա կապ չի հաստատել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
««Յուվենտուս»-ի հետ բանակցություններ չեմ վարել: Ես ունեմ միայն մեկ գործող պայմանագիր: Դա «Պալերմո»-ի հետ պայմանագիրն է»,- հայտարարել է արգենտինացի երիտասարդ հարձակվողը:
Հավելենք, որ վերջերս շշուկներ էին տարածվել, որ Դիբալան նախնական պայմանավորվածություն ունի թուրինյան ակումբի հետ: