Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Վերջին շրջանի միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական վարք էր. Ռուբիկ Հակոբյան

Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների  էության և կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը: Այդ մասին ասվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարության մեջ, որը նա հնչեցրել է ԱԺ ամբիոնից։

«Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաև քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները և համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար:

Դրանցից որոշները մեկ անգամ ևս ի լուր աշխարհի հայտարարեցին, որ այդ արժեքները իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց անձնապետական շահերը: և` վերջ: Քննարկելն անիմաստ է:

Այդպես եղել է նաև 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության օրերին: Իրենց այդ ձեռագիրը նրանք իրականացնում են նաև այսօր` Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում և այլուր:

Հարգանք և խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական և համամարդկային արժեքների նվիրյալը և անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքը աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ և, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի  դրսևորումներն արդեն ակնհայտ են և առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան:

Ջահերով բազմահազարանոց երթը Հայրենիքի գրեթե բոլոր քաղաքներում և ի Սփյուռս աշխարհի՝ մեր երիտասարդության մեկտեղված, գոտեպնդող խոսքն էր` ուղղված բոլորիս` «Մենք միասնական ենք, պատրաստ ենք և Տերն ենք մեր անցյալին, ներկային ու ապագային: Մեծեր` ուշադիր եղեք և՝ նկատի ունեցեք»:

Բայց ակնհայտ է մի պարզագույն ճշմարտություն` մեկուկես միլիոն արդեն Սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված և մեր քաղաքացուն արժանապատիվ և բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում:

Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական և բարոյական վարկ էր մեզ բոլորիս` Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի և համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը»,- ասել է պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում