Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը թագավորության տարածքում վնասազերծել են մոտ 100 ծայրահեղականի ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու համար, որոնք պլանավորում էին հարձակումներ պետության վարչական հաստատությունների ու արտասահմանյան պետությունների վրա: Այս մասին ասվում է հատուկ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 28-ին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության կողմից:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծայրահեղականների ծրագրերի մեջ եղել է մասնավորապես Էր-Ռիյադում ԱՄՆ դեսպանության մոտ ականապատ մեքենայի պայթեցումը:
Նախարարության ներկայացուցիչը բացատրել է, որ առավել մեծ թվով խմբավորումը բաղկացած է եղել 61 ծայրահեղականից:
Եվս մեկ բջիջ՝ բաղկացած 14 մարդուց, գլխավորել է կրոնական քարոզիչ, որն անմիջականորեն կապված է եղել ԴԱԻՇ-ի գաղափարախոսների հետ: