Մոտ 250 մարդ է անհետ կորել Նեպալում ձնահյուսքի հետևանքով, որտեղ շաբաթ օրը հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել ալպինիստների շրջանում հայտնի Ռասուվա շրջանում՝ Կատմանդուից հյուսիս:
7,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին:
Վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 5 հազար մարդը: