«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին շնորհավորել է «Չելսի»-ի ու «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներ Էդեն Ազարին ու Հարի Քեյնին:
Նրանք համապատասխանաբար ճանաչվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Ռունին լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 2010թ., իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2005 և 2006թթ:
«Շնորհավորում եմ Ազարին ու Քեյնին: Նրանք արժանի էին լավագույնի կոչմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Ռունին: