Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռագիր է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Այս օրերին մենք հարգում ենք պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար»,- նշել է Մեդվեդևը:
Նա ռուսական կառավարության անունից Հայաստանի ժողովրդին ցավակցության հավաստիք է փոխանցել:
«Լուսավոր լինի զոհերի հիշատակը: Թող ապագա սերունդները միշտ ապրեն խաղաղության և համաձայնության մեջ»,- հավելել է Մեդվեդևը: