Գիտնականները պարզել են, թե գլխուղեղի ինչ հատված է պատասխանատու մեր օրգանիզմում քաղցի կծկումների համար:
Էդինբուրգի և Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների խումբը պնդում է, որ գլխուղեղի որոշակի ռեցեպտորների վրա լույսի օգնությամբ ազդելու հետևանքով հնարավոր է խլացնել մարդկային հիմնական բնազդներից մեկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում:
Փորձի ընթացքում պարզվել է, որ ուտելու ցանկության նկատմամբ վերահսկողության ու սնունդ ընդունելու համար պատասխանատու է գլխուղեղի այն հատվածը, որը պարունակում է մելանոկորտին-4 (MC4R):
Ազդելով լաբորատոր մկների MC4R բջիջների վրա՝ հետազոտողները կարողացել են վերահսկել նրանց քաղցի զգացումը:
Դրա ակտիվացումն ու պասիվացումը իրականացվել է կապույտ լազերի լույսի ազդեցությամբ: