Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում Իկեր Կասիլյասի հետ վերջինիս ապագայի կապակցությամբ: Այս մասին գրում է Onda Cero-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որպեսզի ամռանը Կասիլյասը հեռանա ակումբից: «Ռեալ»-ում կողմնորոշվել են Կասիլյասին փոխարինողի հարցում: Այն կլինի Դավիդ դե Խեան: Ընդ որում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր չէ վաճառել հարձակվողի տրանսֆերը:
Կասիլյասի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.: Վերջերս դարպասապահը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից, անգամ եթե մնա պահեստայինների նստարանին: