Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իշխան Զաքարյանը կրկին խուսափում է Ազգային ժողով ներկայանալ

Երեկ Ազզգային ժողովում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվության քննարկումը: Այս քննարկման ժամանակ նույնպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկա չէր: Այս անգամ հաշվետվությունը նրա փոխարեն ներկայացնում էր նրա տեղակալ Լևոն Յոլյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ԱԺ լիագումար նիստի ժամանակ թեև ուշացումով, բայց ներկայացվում էր ՎՊ 2013թ. հաշվետվությունը: Այդ ժամանակ էլ Ի. Զաքարյանի փոխարեն ներկայացնում էր ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Պատգամավորները դժգոհեցին, թե ինչու Ի. Զաքարյանը չի կատարում իր պարտականությունները: Նույն իրավիճակն էր նաև դրանից մի փոքր ավելի վաղ, երբ ներկայացվում էր ՎՊ 2015թ. ծրագիրը: Այս անգամ էլ Ի. Զաքարյանի փոխարեն այդ պարտականությունը կատարում էր ՎՊ խորհրդի մեկ այլ անդամը՝ Լիլիթ Գևորգյանը: Վերջին շրջանում Ի. Զաքարյանը խուսափում է իր ղեկավարած գերատեսչության ծրագիրը կամ հաշվետվությունը ԱԺ լիագումար նիստերին ներկայացնելուց:

Փետրվարին նախորդ տարվա հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցմանն ի պատասխան ՎՊ-ից պատասխանել էին, որ Ի. Զաքարյանն արձակուրդում է: Իսկ ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, թե Ի. Զաքարյանը այդ արձակուրդի ժամանակ գտնվում էր ազատագրված տարածքներում, որտեղ իր ժամանակն անցկացնում էր որս անելով: Այսինքն` ՎՊ նախագահն արձակուրդ էր գնացել հենց այն ժամանակ, երբ պետք է ամբողջ տարվա գործունեությունը ներկայացներ խորհրդարանին: ՎՊ նախագահը խորհրդարանին ներկայանում է տարեկան երկու անգամ՝ ծրագրի և հաշվետվության ներկայացման ժամանակ: Բայց եթե նա որոշում է, որ այդ պարտականությունն իր փոխարեն մեկ ուրիշը պետք է անի, ուրեմն կարող է արձակուրդ գնալ կամ մեկ այլ «հարգելի» պատճառաբանությամբ չներկայանալ:

Հայտնի է, որ 2012թ. տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ նա բավականին աղմկոտ հայտարարություններ արեց, թե բյուջեի ծախսերի մոտ 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ: Անխախ այն հանգամանքից, թե որքան էր չափազանցեցված, կամ միգուցե ամբողջությամբ իրականությանը համապատասխանող էր, Ի. Զաքարյանի այդ հայտարարությունը, Սերժ Սարգսյանը նրան արժանացրեց հրապարակավ կշտամբանքի: Ահա այդ օրվանից ՎՊ նախագահը խուսափում է պատգամավորների, հետո արդեն լրագրողների հարցերին պատասխանելուց:

Այս անգամ Լ. Յոլյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, թե Ի. Զաքարյանը մասնակցում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստին: Այն դեպքում, երբ ԱԺ-ում հաշվետվության քննարկումը տևեց շատ կարճ՝ ընդամենը 10-15 րոպե: Ինքն այդ կոմիտեի նախագահն է: Իսկ այս ամռանը տեղի են ունենալու Համահայկական ամառային 6-րդ խաղերը: Եվ իսկապես, Ի. Զաքարյանը երեկ այդ ժամին այդ միջոցառմանն էր մասնակցում: Իսկ դա նշանակում է, որ այդ կոմիտեի նիստն այնքան կարևոր էր, որ դրա պատճառով Ի. Զաքարյանը չկատարեց իր հիմնական պարտականությունը:

ՎՊ 2014թ. հաշվետվությունն արդեն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Այն մինչև այս նստաշրջանի ավարտը՝ մայիս-հունիս ամիսներին պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ: Հայտնի չէ, թե կոնկրետ որ քառօրյայի ժամանակ այն կներկայացվի, կամ միգուցե դրա համար արտահերթ նստաշրջան կհրավիրվի, բայց չի բացառվում, որ Ի. Զաքարյանն այս անգամ էլ խուսափի պատգամավորների առջև հանդես գալուց՝ նորից մեկնի արձակուրդ կամ Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի նիստ նշանակի: Իսկ ավելի օրիգինալ երևալու համար՝ միգուցե գործուղման մեկնի: Թեև նա կարող է անակնկալ մատուցել խորհրդարանին ու ինքն անձամբ ներկայացնել: Ահա այս հարցերի մասին էլ Ֆինանսաբյուջետային և վարկային հարցերով մշտական հանձնաժողովի նիստից հետո զրուցեցինք Լ. Յոլյանի հետ:

– Պարոն Յոլյան, Ի. Զաքարյանի փոխարեն ինչո՞ւ էիք Դուք ներկայացնում ՎՊ 2014թ. հաշվետվությունը:

– Եթե տեղյակ եք, օգոստոս ամսին տեղի են ունենալու Համահայկական խաղերը: Այսօր ժամը 10-ին այդ խաղերի կազմկոմիտեի գործադիր կոմիտեի նիստն է, որը պարտավոր է ինքը վարել:

– Բայց այս հաշվետվությունն էլ ինքը պետք է ներկայացներ: Հատկապես, որ այն ընդամենը 10-15 րոպե տևեց:

– Ի. Զաքարյանը հնարավորություն կունենա խնդիրները ներկայացնել ԱԺ լիագումար նիստի ժամանակ: Նա պետք է ներկա լիներ Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի նիստին, որին մասնակցում են բավականին հարգարժան մարդիկ, որոնք ժամանել են Հայաստանի Հանրապետություն, շատերը` արտերկրից: Պարզապես և այս հանձնաժողովի նիստի, և Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի նիստերի ժամանակները համընկան:

– Իսկ այս հաշվետվությունը ԱԺ լիագումար նիստին Ի. Զաքարյա՞նը կներկայացնի, թե՞ Դուք կամ մեկ ուրիշը:

– Ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ:

– Թե` նախորդ անգամվա նման պարոն Զաքարյանն այս անգամ էլ կարող է արձակուրդ գնալ:

– Ըստ իմ տեղեկությունների` Ի. Զաքարյանի մոտ արձակուրդ գնալ չի նախատեսվում:

– Այսինքն` եթե արձակուրդ չի գնալու, ուրեմն հաշվետվությունն անպայման ինքը կներկայացնի և ոչ թե մեկ ուրիշը:

– Դիմեք գուշակին, նա կասի, թե ինչ է լիելու:

– Դուք Ի. Զաքարյանին ավելի մոտ եք գնտվում: Դուք չգիտե՞ք, թե ով է ներկայացնելու հաշվետվությունը:

– Բացարձակ խնդիր չեմ տեսնում:

– Միգուցե պարոն Զաքարյանը խուսափո՞ւմ է անձամբ ներկայացնելուց:

– Միանշանակ կարող եմ ասել, որ ոչ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում