Աֆղանստանի հյուսիս-արևելքում սողանքի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Բադահշան նահանգի ղեկավար Շահ Վալիուլլա Ադիբի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Հավհան շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանից ոչ հեռու:
Տեղի ունեցածի իրական մասշտաբների մասին խոսել դեռ դժվար է, քանի որ դեպքի վայրը դժվարհասանելի գոտում է՝ նահանգի վարչական կենտրոն Ֆայզաբադ քաղաքից մոտ 200 կմ հեռու: Հիմա ճանապարհները ձյունապատ են, այնտեղ հասնել հնարավոր է միայն ուղղաթիռներով: