Google ինտերնետ-հսկան պայմանագիր է ստորագրել եվրոպական մի շարք թերթերի կոնգլոմերատների հետ, որպեսզի նրանց օգնի համացանցում ավելի շատ փող վաստակել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Google-ը խոստանում է 160 մլն դոլար ներդնել գովազդին աջակցության կատարելագործման և նոր լրատվական հավելվածների մշակման հետ կապված թվային նախագծերում:
Որոշ հրատարակիչներ դժգոհ են համացանցում անվճար լրատվական կոնտենտ տեղադրելու Google-ի պրակտիկայից՝ պնդելով, որ դա հանգեցնում է թերթերի տպագիր տարբերակների վաճառքի անկման և գովազդից եկամտի կրճատման:
Google-ի նոր նախագծին արդեն աջակցել են Financial Times-ը, Guardian-ը, El Pais-ը, Die Zeit-ը: