Ամերիկյան դատարանը մերժել է ջեքփոթի վճարմանմասին Իլինոյսի 90-ամյա մի բնակչի հայցը, որը խաղային սարքով շահել է 41,8 մլն դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոլին Մակկին խաղատանը խաղացել է Miss Kitty սարքով ու շահել է 185 կրեդիտ, ինչը հավասար է 1,85 դոլարի, սակայն էկրանին հայտնվել է հավելյալ տեղեկություն այն մասին, որ նա կստանա 41 797 550,16 դոլարի բոնուս:
Խաղատունը հրաժարվել էր վճարել բոնուսը՝ հայտարարելով, թե տեղի է ունեցել համակարգչի աշխատանքի խափանում:
Մակկին դատի էր տվել խաղատանը, սակայն Այովա նահանգի Գերագույն դատարանը չի բավարարել նրա հայցը: