Այսօր Մյունխենում դատական գործընթաց է սկսվել Deutsche Bank գերմանական ֆինանսական կոնգլոմերատի գործող և նախկին ղեկավարների դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատարանի առջև են կանգնել բանկի տնօրենների խորհրդի ներկայիս համանախագահ Յուրգեն Ֆիտշենը, ինչպես նաև կազմակերպության 6 նախկին թոփ մենեջերներ։
Նրանք բոլորը մեղադրվում են դավադրության և կեղծ ցուցմունքներ տալու մեջ՝ մեդիամագնատ Լեո Կիրխի ընկերությունների սնանկության գործով դատավարության ընթացքում։ Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 10 տարվա բանտարկություն։
Դատական գործընթացի մեկնարկի ֆոնին բանկի բաժնետոմսերը երկուշաբթի Ֆրանկֆուրտի բորսայում արձանագրել են 5 տոկոսի գնանկում։