Ծաղկաձորում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի 2015թ. առաջնությունը:
Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի հաղթանակներից հետո մեր ընտրանին ապահովեց առավելությունը Եգիպտոսի հավաքականի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսիսյանի պարտիան դեռևս շարունակվում է:
Այսպիսով՝ մեր հավաքականը վաստակել է 11 միավոր ու նվաճել բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը 12 միավորով զբաղեցրել է Ուկրաինայի հավաքականը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճել են չինացիները: Չինաստանի ընտրանու ակտիվում կա 13 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: