ՀԽ աջակիցները այսօր երթով շարժվեցին դեպի պետական կառույցներ և դեսպանություններ՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով:
Երթի մասնակիցները հայ հասարակության և միջազգային հանրության ուշադրությունն էին հրավիրում քաղբանտարկյալների ազատության համար պայքարին: Երթի մասնակիցների խոսքով՝ թեև իշխանությունները պնդում են, որ քաղբանտարկյալներ չկան, բայց ակնհայտ է, որ քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է:
ՀԽ աջակիցները զավեշտալի են համարում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ձերբակալության համար հիմք հանդիսացող փաստերը: Ըստ նրանց՝ սոդա, պատառաքաղ, ջերմուկի շիշ և այլ կենցաղային իրեր հնարավոր է գտնել յուրաքանչյուրի տանը:
Երթի մասնակիցների խոսքով ՝ իրենք ամեն օր պայքարելու են՝ թե երթով և թե այլ ակցիաներով, քանի որ իրավիճակը գնալով բարդանում է, իսկ Գևորգ Սաֆարյանը դեռ հացադուլի մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում։