Դերասանուհի Միշել Քիգանը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կինը FHM ամսագրի վարկածով: Երկրորդ տեղում մոդել Քենդալ Ջեններն է, երրորդը՝ օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը:
Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև մոդել Քեյթ Ափթոնը, հեռուստահաղորդավար Քերոլայն Ֆլեքը, երգչուհի Արիանա Գրանդեն, դերասանուհի Մարգո Ռոբբին, հեռուստաաստղ Լյուսի Մեքլենբուրգը, Էմիլիա Քլարքը «Գահերի խաղից» և դերասանուհի, մոդել Քելլի Բրուքը:
Դերասանուհի Անջելինա Ջոլին ցուցակում 72-րդն է, սուպերմոդել Ժիզել Բունդխենը՝ 66-րդը: Էմմա Ուոթսոնը 59-րդ տեղում է: