Հարավկորեացի գուշակներն ու պայծառատեսները բողոքում են պլասիկ վիրաբուժության նկատմամբ հաճախորդների չափից դուրս սիրուց, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, գուշակությունները երկրում մեծ ճանաչում են վայելում: Օրինակ՝ 2012թ. հարցման մասնակիցների 70%-ը հայտարարել են, որ պլանավորում են իմանալ իրենց ճակատագիրը կամ արդեն այն իմացել են:
Վերջին տարիներին ֆիզիոգնոմիկան Հարավային Կորեայում վերածնունդ է ապրում, սակայն բնական ու պլաստիկ վիրահատություններից զերծ մնացած դեմք այդ երկրում շատ դժվար է գտնել:
Հարավային Կորեայում կա մոտ 300 հազար գուշակ, որոնց աշխատանքի հիմքում ընկած է հիմնականում չինական փիլիսոփայությունը: