Անգլիայի պրեմիեր լիգայի որոշ ակումբներ շարունակում են հետաքրքված լինելՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություներով և պատրաստ են մեծ գումար վճարել նրա տրանսֆերի դիմաց: Խոսքը, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Լոնդոնի «Չելսի»-ի մասին է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն՝ նշված ակումբները պատրաստ են պայքարել ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է 10 մլն եվրո վճարել:
Միաժամանակ, իսպանական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է հրաժարվել Բեյլի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց մեծ գումար ստանա:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 28 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում, 13 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել: