Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Հայտնաբերվել է Հայաստանը

Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այսպես ասած, արտաքին կողմում անցնելով Ցեղասպանության միջազգային ճանաչման նշանաբանով, ներքին առումով առիթ և հնարավորություն հանդիսացավ ինքներս մեզ ճանաչելու: Առաջին հայացքից այս տարօրինակ հանգամանքը իրականում արտացոլվեց SOAD խմբի երևանյան համերգով, երբ հասարակությունն ինքն իր վրա զարմացել էր, որ ինքը կա, որ կա հրաշալի երիտասարդություն, որ այն այդքան էլ քիչ չէ, որքան թվում է, որ այդ երիտասարդությանը մեկտեղելը այդքան էլ բարդ չէ, որքան թվում է և ընդամենը խնդիրների, նպատակների, համաշխմբող գաղափարների սահմանման խնդիր է:

100-րդ տարելիցն ըստ էության զարգանում էր երկու զուգահեռներով՝ քաղաքացիական տրանսֆորմացիաներ, հասարակական տրանսֆորմացիաներ Հայաստանում, հանրային գիտակցության մեջ, որտեղ դերակատարում ունեցան մի քանի «հանգրվաններ»՝ Քիմ, Քանյե Ուեսթ, SOAD և քաղաքական պրոցեսներ արտաքին հարթության վրա, որտեղ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ուրվագծվեցին որոշակի զարգացումներ Եվրոպա-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա ուղղություններով՝ Հայաստանը դարձնելով խաչմերուկ:

Այս իրողությունները Հայաստանին տալիս են հնարավորություններ և բերում են վտանգներ ու մարտահրավերներ. ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն իր ներսում ինչքան համարժեքություն կունենա այս արտաքին պրոցեսների հանդեպ: Այս տեսանկյունից նաև Հայաստանն իր համար վերաձևակերպեց խնդիրը, կամ ավելի շուտ՝ Հայաստանի համար խնդիրը հստակեցվեց ավելի, վերաձևակերպվելու հնարավորությունը հստակեցնելով:

Մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան խտացված իրադարձություններ, որոնք պարունակում էին անկախության տարիների գրեթե ամբողջ ընթացքը՝ դրանց լուսավոր և գորշ ժամանակահատվածներով:

Երբ Հայաստանը իր խնդիրների հստակ ձևակեպումով ու գիտակցումով համարժեք է համաշխարհային զարգացումներին ու միտումներին, արդյունքում ստացվում է Ղարաբաղյան հաղթանակը: Երբ Հայաստանը փորձում է այս միանգամայն հստակ հաղթանակը հետագա տարիներին վերածել պետության ապագայի մսխման և պետությունն անձնական կալվածքի վերածելու անհագության պաթետիկ շղարշի, առաջանում են կորուստներ, վտանգներ, առաջանում են ճգնաժամեր՝ և՛ սոցիալ-տնտեսական, և՛ բարոյա-հոգեբանական:

Վերջին մի քանի շաբաթներն անցան, ըստ էության, հենց այս հունի ներքո՝ այն ուղղություններում, որտեղ դրդսևորվեց Հայաստանի համարժեքությունը համաշխարհային իրողություններին՝ անկախ, թե ինչ ոլորտներում էր դրսևորվում այդ ամենը՝ քաղաքականություն թե շոու բիզնես: Մենք ակնառու ձևով տեսանք առկա պոտենցիալն ու հնարավորությունները և հասկացանք, որ ունենք ոչ թե պոտենցիալի, այլ հնարավորությունների, ռեսուրսների տնօրինման, կառավարման, կիրառման, այսպես ասած, մենեջմենթի, «հանրային-քաղաքական» մենեջերների խնդիր: Մեծ հաշվով, ի ցույց դրվեց, որ մենեջերական տեխնոլոգիաների առկայության պարագայում Հայաստանի հանրային համայնապատկերում հնարավոր է կարճ ժամանակում արձանագրել գրեթե 190 աստիճանի փոփոխություններ և կարծրացած, քարացած միֆերի գերին դարձած հանրության փոխարեն տեսնել ազատամիտ, առաջադեմ, լուսավոր գաղափարների և միտումների հակված համարձակ երիտասարդության: Արձանագրվեց, որ Հայաստանի «հանրային-մենեջմենթի» ոլորտում մինչ այժմ կիրառություն ունեցած կարգախոսները, որոնք հանգել են իշխանափոխության կոշտ, բայց խորքային առումով բանալ դեկլարացիաների, իրականում ոչ միայն իրենք են իրենց սպառել, այլ նաև խեղդել են հասարակական առկա պոտենցիալը:

Այդ իմաստով 100-րդ տարելիցի մթնոլորտից բխած թերևս առաջին եզրակացությունն այն է, որ Հայաստանը ոչ միայն կարիք ունի նոր դեմքով ներկայանալու աշխարհին, այլև կարիք կա, որպեսզի Հայաստանի հանրությանը ներկայանան նոր դեմքեր ու գաղափարներ, ըստ որում՝ ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն, այսպես ասած, քաղաքական ձևաչափերում: Սրանից էլ կախված է լինելու այն, թե արդյոք Հայաստանն ունակ կլինի՞ ներգրավել արտաքին քաղաքական ձևաչափերում, որոնք ուրվագծվեցին 100-րդ տարելիցի արտաքին զուգահեռի վրա:

Ակնհայտ էր, որ Հայաստանն այստեղ առիթ էր, բայց ոչ գործոն: Գործոն լինելու համար կարիք կա հենց ներքին փոփոխությունների, որպեսզի կարողանանք օգտագործել արտաքին հնարավորությունները, որպեսզի Ռուսաստան-Եվրոպա, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա ուղղություններին զուգահեռ, հայկական հարցի շրջանակում միանգամայն իրատեսական լինի Հայաստան-Թուրքիա ուղղության մասին խոսակցությունը, և Անկարան ստիպված կլինի նկատել Հայաստանը և դիտարկել որպես քաղաքական երկխոսության սուբյեկտ: Ի վերջո, սա ունի նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, և Հայաստանը, իհարկե, այդ իմաստով է հետաքրքիր աշխարհին:

100-րդ տարելիցի միջոցառումները բացեցին ներքին ու արտաքին խնդիրների ու մարտահրավերների, միաժամանակ հնարավորությունների ողջ սպեկտրը, և սա պետք է լինի հետագա հանգամանալից քննարկումների առարկա, դիտարկումների, ուսումնասիրությունների առարկա: Ըստ էության, տեղի է ունեցել պեղման պես մի բան, և հայտնաբերվել են թանկարժեք գտածոներ, որոնք, սակայն, անհրաժեշտ է մաքրել պատմության փոշուց, կարծատիպերից, միֆերից, լեգենդներից ու առասպելներից, ստրկահաճությունից և սնապարծությունից:

Մաքրվելով այդ ամենից, կմնա Հայաստանի իրական արժեքը, կմնա իրական Հայաստանը, կերևա իրական Հայաստանը, ինչը, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաև արտաքին աշխարհում Հայաստանի հանդեպ ընկալումների առումով՝ անկախ այն բանից, թե ինչպիսի լուծում կունենա տվյալ պահին իշխանության խնդիրը դե յուրե ձևաչափում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում