Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմը չի վախենում «Ռեալ»-ից: Թուրինցիներն «արքայական ակումբ»-ի հետ հանդիպում են անցկացնելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:
«Կարծում եմ` դիտարժան հանդիպումներ կանցկացնենք Եվրոպայի գործող չեմպիոնների դեմ: Գիտենք, թե ինչի է ընդունակ «Ռեալ»-ը: Կանենք հնարավորը: Չենք վախենում «արքայական ակումբ»-ից, բայց մեծ հարգանքով ենք վերաբերում:
Եթե կարողանանք եզրափակչի ուղեգիր նվաճել, հիանալի կլինի: Իհարկե, մենք չենք ցանկանում բավարարվել կիսաեզրափակչով: Այդպիսին են «Յուվնետուս»-ի 117-ամյա ավանդույթները: Մենք ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ և կարող ենք հաղթել «Ռեալ»-ին»,- Sky-ը մեջբերում է Ալեգրիի խոսքերը: