Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայ ուսանողների ասոցիացիայի Դևիսի Կալիֆոռնիական համալսարանի անդամներն ինքնատիպ ակցիա են իրականացրել։
Նրանք մահվան տեսարաններ են բեմականացրել փողոցում։ Այս մասին հայտնում է The Californian Aggie պարբերականը։
Ակցիային միացել է մոտ 50 մարդ։ Մասնակիցները կրել են թեմատիկ վերնաշապիկներ, նրանց ձեռքներին եղել են Հայոց ցեղասպանության մասին պաստառներ, Հայաստանի դրոշներ։